Հասարակություն - Կրկեսի միջազգային օրն է

Ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը կրկեսի համաշխարհային հանրությունը ու այդ ուշագրավ արվեստի սիրահարները նշում են մի յուրօրինակ ուրախ տոն՝ Կրկեսի միջազգային օրը (World Circus Day): Այն նախաձեռնել են ցույց տալու կրկեսն իր ամբողջ գեղեցկությամբ ու ուրախացնելու այս արվեստի երկրպագուներին նոր ծրագրերով ու ներկայացումներով, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու մշակույթի մեջ կրկեսային արվեստի ավանդին։ Չէ՞ որ կրկես սիրում են ոչ միայն երեխաները, այլ նաեւ մեծահասակները, ընդ որում՝ մոլորակի տարբեր անկյուններում, հայտնում է Calend-ը։

Այս տոնը 2009 թվականին նախաձեռնել են Եվրոպական կրկեսային ասոցիացիան (European Circus Assotiation) ու Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան(Federation Mondiale Du Cirque), որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի հովանու ներքո։ Այդ ժամանակ Եվրոպական կրկեսային ասոցիացիայի նախագահ ՈՒրս Փիլսն ու արքայադուստր Ստեֆանիան բոլոր կրկեսներին առաջարկել էին աջակցել Կրկեսի միջազգային օր հիմնելու նախաձեռնությունը, որն առաջին անգամ նշվել է 2010 թվականին ու այդ ժամանակից ի վեր դարձել ամենամյա տոն շատ երկրների համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ