Հասարակություն - Սյունիքի մարզում, Դիլիջանի ոլորաններում, Բերդում, Ջերմուկում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 12:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ