Հասարակություն - #SutNikol գրությունները սպիտակ ներկով ծածկած 5 քաղաքացիներ ոստիկանություն են բերվել

Ոստիկանության բաժին երեկ երեկոյան 5 քաղաքացի է բերվել վարչական իրավախախտում կատարելու համար:

«Հրապարակումներ եղան, որ մարդիկ սպիտակ ներկով փակում են #SutNikol գրառումը։ Ոստիկանությունն էլ սահմանված կարգով մարդկանց բերել է բաժին»,-ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով արարք կատարելու համար են նրանք բերվել ոստիկանություն, կազմվել է արձանագրություն, նրանց բաց են թողել։

Հարցին, թե ովքե՞ր են եղել ոստիկանութուն բերվածները, մնաց անպատասխան։

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածը սահմանում է. «Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով»։

Ավելի վաղ վարչական իրավախախտում կատարելու համար ոստիկանության բաժին էին բերվել #SutNikol նախաձեռնության անդամները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ