Հասարակություն - Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում, Գորիսում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 17:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ, Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ