Միջազգային - Թրամփը ԱՄԷ թագաժառանգի հետ քննարկել է ՌՏՀ հարցերը եւ Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդ ալ Նահայանի հետ քննարկել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը եւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նախագահ Դոնալդ Թրամփը թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդ ալ Նահայանի հետ քննարկել է ԱՄԷ ազգային պաշտպանությանը Միացյալ Նահանգների շարունակվող աջակցությունը, տարածաշրջանում դաշինքների ամրապնդումը եւ Իրանի վրա ԱՄՆ կործանարար պատժամիջոցների ազդեցությունը։ Նրանք նաեւ խոսել են ԱՄԷ ավանդի մասին համաշխարհային էներգետիկ շուկայում՝ որպես նավթի հուսալի մատակարարի»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ