Քաղաքական - Ժողովուրդը ոչ սալյարկա ունի, ոչ դեղորայք ունի, ոչ սերմ ունի, ի՞նչ եք արել. Ծառուկյանը՝ իշխանությանը

Տո ձեր ցավը տանեմ, եթե պարսկական ցեմենտն ավելի որակյալ ա, ինչի՞ են էսօր բոլորը կարգադրություն ստացել բալկաները պարսակական ցեմենտով չանել: Պարսկական ցեմենտի առավելությունն այն է, որ գիպսը մեջը շատ է, ավելի շուտ է չորանում, թե չէ ցանկացած ներկրող իր տան համար մեզ մոտից է ցեմենտ տանում։ Մեծ հաշվով տեղականի գինն ու ներկրվածինը նույն գինն է, տարբերությունը 500 դրամ է կազմում, բայց արտադրությունը կանգնեցնելու դեպքում, գինն ավելանալու է։ Այս մասին այսօր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով հայկական ցեմենտը Վրաստան արտահանելուն՝ Ծառուկյանը նշեց, որ 6 ամիս բացասական արդյունքով են արտահանել: «Դա արել ենք նրա համար, որ Վրաստանը չներխուժի հայկական շուկա: Մենք դրա համար ենք արել: Այո, մինուսով արել ենք, որ Վրաստանը իմանա, եթե պետք լինի, կարող ա և 6 ամիս էլ մինուս լինի: Հիմնական խնդիրը սա ա, որ նա չփորձի ներխուժել մեր շուկա: Էսօր ամենակարևոր հարցը էն ա, որ հիմնական խնդիրը էն ա, որ 3 ամիս աշխատող գործարանը, մնացած ամբողջ տարին կանգնած ա, և ասենք 1400 աշխատողին էլ նպաստ ա տալիս, կարո՞ղ ա ես իրանց գումար չեմ տալիս: Բայց եթե պարզ ա, մենք աշխատենք 12 ամիս, շահույթն էլ շատ կլինի»:

Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև կառավարության կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը՝ ասելով. «Հլը մի հատ ասեք՝ գյուղատնտեսական աշխատանքները սկսել են, վարուցանքը սկսել են, ժողովուրդը ոչ սալյարկա ունի, ոչ դեղորայք ունի, ոչ սերմ ունի, ի՞նչ եք արել։ Էս տարի պարարտանյութ, սելիտրա բաժանե՞լ եք ժողովրդին, սալյարկա տվե՞լ եք, մտածե՞լ եք սերմի մասին, ժոովուրդն ինչ ա ուզում: Ես իմ ժողովրդին էլի կպահեմ, նոր գործարան եմ կառուցում «Արարատցեմենտ»-ի կողքը, սիլիցիումի գործարան, բայց ձգձգում են, մեկը թուղթը չի տալիս, մեկը հողի կարգ փոխելն ա ձգում, քանի որ Ծառուկյանն ա։ Էսօր ցանկացած ներդրողի համար պետք է նպաստավոր պայման լինի, եթե մարդն եկել ա գումար դնելու, արագ-արագ պետք ա հնարավորություն տան, որ մարդը կառուցի»։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ