Քաղաքական - Կարեն Կարապետյանն ընկել էր հետևիցս. Ծառուկյանը մանրամասներ է պատմում

Կարեն Կարապետյանն ընկել էր Ծառուկյանի հետևից, 50 հոգով մտնում էին օբյեկտներս: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր ցեմենտի բիզնեսին:

«Հարցրեք նրանց, ովքեր ցեմենտով են զբաղվում, նույնիսկ թղթերին չէին հավատում, մեքենաները կշեռքին էին կանգնացում, որ տենան իրո՞ք 16 տոննա է, իրո՞ք 30 տոնն ա, թե երկու տոննա պակաս ա: Էսօր Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անել, քամին քարից ոչ մի բան չի տանի: Ծառուկյանը կայացած ա, ոչ թե մեկ բիզնեսի, այլ 47 բիզնեսի սեփականատեր ա: Թշնամի չունեմ, բայց սաղ նախանձում, տրաքում են: Նախանձողները գիշերը չեն կարողանա քնել, այդպես նախանձ, չկայացած էլ մնալու են»,- ասաց Ծառուկյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ