Քաղաքական - «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի». Դավիթ Սանասարյան

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

«Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Ձեզ բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»,- նշել է Սանասարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ