Քաղաքական - Լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայությունները գովազդողը կտուգանվի. ԼՀԿ ներկայացրած օրենքի նախագիծը ընդունվեց

Աժ-ն ձայների 86 կողմ 0 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ