Հասարակություն - Հարցաքննվել եմ, առերեսվել եմ. Դավիթ Սանասարյանը չի շտապում բացահայտել իր կարգավիճակը

Ես ունեմ լռելու պարտավորություն, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տրամադրել, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ հրաժարվելով խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին:

«Ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով»,- ասաց նա՞

Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ի՞նչ կարգավիճակ ունի, քանի որ մամուլը գրել էր, որ կասկածյալ է, Սանասարյանն ուղղորդեց այդ հարցերը տալ ԱԱԾ-ին: Բայց և հաստատեց, որ հարցաքննվել է, առերեսվել է և ասել է այն, ինչ իրեն հայտնի է:

«Չեմ կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իմ դեմ: Բայց կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- հավելեց Դավիթ Սանասարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ