Քաղաքական - Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ մարդում իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն սարգսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Նաիրա Զոհրաբյանը:

 

«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։

 

Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման գործընթացում առաջանում են ընթացակարգային խնդիրներ։

Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի Հանրապետության նախագահին»,- գրել է Զոհրաբյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ