Քաղաքական - Քրեակատարողականում աշխատակիցների թվի ավելացման հարցը հետաձգվեց

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի քրեակատարողական ծառայության աշխատակիցների թիվը նախատեսվում է ավելացնել 30-ով։ Արդյունքում քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում ծառայությունը կիրականացվի պատշաճ մակարդակով՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ յուրաքանչյուր կալանավորի կամ դատապարտյալի քաղաքացիական հիվանդանոցում պետք է հսկի երկու ծառայող, որոնք պետք է ծառայություն իրականացնեն 2 օր հանգստից հետո:

«Սակայն քանակը քիչ է և շատ հաճախ երկու օր հանգստի փոխարեն ծառայությունն իրականացնում են մեկ օր ընդմիջմամբ: Ուստի առաջարկում ենք թվաքանակն ավելացնել, որ պատշաճ վերահսկողություն իրականացնենք»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ վերջերս փախուստի դեպք է գրանցվել քաղաքացիական հիվանդանոցից, բացի այդ, զգոնությունը թուլանալու պատճառով հաճախ դատապարտյալները ստանում են արգելված իրեր, թմրանյութեր, հոգեմետ միջոցներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե քրեակատարողական ծառայությունում քանի՞ թափուր հաստիք կա, Արտակ Զեյնալյանն պատասխանեց՝ մի քանի հարյուր։

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ այդ դեպքում ինչո՞ւ վերաբաշխում չի արվում, թափուր հաստիքները չեն տեղափոխվում այլ տեղ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ