Քաղաքական - Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը. Նիկոլ Փաշինյան

«Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն, ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան։ Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա», - այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազալցակայանների խնդրին։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսոկղության ներքո է:

ՀՀ վարչապետն էլ արձագանքեց՝ գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք:

«Նույնն էլ բենզալցակայանին, քրգործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև է», - ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ