Հասարակություն - Ո՞ր դեպքում ջրի սակագնի նվազեցում կլինի. պատասխանում է ՀԿԾՀ ղեկավարի թեկնածուն

Ջրի սակագինը, ինչպես գիտեք, սահմանվում է 15 տարի ժամկետով կնքված պայանագրով, այսինքն՝ կան հստակ չափորոշիչներ: Այն սակագնային նախագծերը և այն սակագները, որոնք պետք է վերանայվեն, առաջիկա 13 տարիների համար ֆիքսված են: Այսօր Աժ-ում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին պատասխանելով՝ ասաց վարչապետի առաջարկով ՀԿԾՀ ղեկավարի թեկնածու Գարեգին Բաղրամյանը:

Պատգամավոր Սիմոնյանը հերաքրքրվեց, թե պաշտոնը ստանձնելուց հետո արդյոք Բաղրամյանը գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայում կիրականացնի:

«Ինչ-որ սպառողական խմբերի կարող է չբավարարել այդ մեծությունը, դա կարծում եմ նոր օրենսդրական կարգավորումների խնդիր կարող է դառնալ, ինչպես նաև կարծում եմ, որ հարցը կարող է լուծվել որոշակի արտոնյալ և գերակա խմբերի համակարգմամբ: Դա կարող ենք քննարկել և լուծումներ ստանալ»,- նշեց Բաղրամյանը:

Վերջինս նշեց, որ կարող է միայն խոստանալ, որ հաշվարկման ծառայությունները մաքսիմալ արժանահավատ և սպառողների կողմից ընդունված կլինեն:

Կարեն Սիմոնյանը ՀԿԾՀ ղեկավարի թեկնածուին խնդրեց մանրամասնել՝ ինչ նոր մեխանիզմեր են կիրառվելու վերահսկողության համար: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Բաղրամյանը պատասխանեց. «Ջրի պայմանագրի մասով արդեն ասացի, որ լիազոր մարմի հետ պայմանագիր կա, ամբողջ գույքը տրվել է Վեոլիային՝ վարձակալության դիմաց: Կան պայմանագրում նշված չափորոշիչներ, որոնց հետևում է լիազոր մարմինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հետևում է այն ջրօգտագործման կանոններին, որոնք սահմանված են իրավական ակտով և, ես որ ասում էի կհետևենք կորուստների կրճատմանը կամ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշներին, խոսում էի այդ իրավական ակտերի մասով, որքոնք հանձնաժողովն է սահմանել»:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա այդ մասով կոնկրետ պայմանագիր, Բաղրամյանի խոսքով, չկա: «Կան որոշակի մասնավորեցման պայմանագրեր բև պահանջներ արտադրող կայանների մասով, կան սակագների ձևավորման համապատասխան սխեմաներ, որոնց շրջանակում էլ իր գործունեությունը ծավալում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ