Մամուլ - Սորոսականները՝ ընդդեմ Վանեցյանի. Ինչ որոշում կկայացնի Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։

 

Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանը ինչ որոշում է կայացրել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ