Մամուլ - Աբովյանի ներկայիս քաղաքապետը պատրաստվում է կրկին առաջադրվել

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մտադիր է կրկին անգամ առաջադրել իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գևորգյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Ես 4 տարի առաջ ընտրվել և աշխատել եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի: 4 տարվա ընթացքում ունեցել ենք 100 տոկոս և բարձր կատարողական: Ունենք համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ, ունենք նաև սուբվենցիոն ծրագրեր, որոնք կյանքի ենք կոչում: Կատարված աշխատանքները բավականին շատ են»,- նշել է Վահագն Գևորգյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականին հունիսի 9-ին:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ