Քաղաքական - Ի՞նչ է նշանակում՝ եթե ԱԱԾ ղեկավարը դառնա նախարար, կդառնա վտանգավոր. դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք. Մարուքյան

Ի՞նչ է նշանակում՝ եթե ԱԱԾ-ի ղեկավարը դառնա նախարար, կդառնա վտանգավոր. դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կամ ի՞նչ է նշանակում, որ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնան նախարարություներ, կքաղաքականացվեն: Հայաստանում այդ մարմինները եղել են քաղաքականացված այն ժամանակ, երբ խորհրդարանական ու հասարակության վերահսկաղություն չի եղել»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկին, որ կարող ենք հրավիրել այդ կառույցների ղեկավարներին ԱԺ, ու նրանք կգան, Մարուքյանն ասաց. «Եղած փակ հանդիպումները չեն կարող համարվել խորհրդարանական վերահսկողություն։ Խորհրդարանական վերահսկողության բոլոր լծակները, բացի այն որ պետական գաղտնիք է քննարկվում, բոլորը պետք է լինեն թափանցիկ, հրապարակային եւ ինստիտուցիոնալ: Դրանք պետք է ամրագրված լինեն «ԱԺ կանոնակարգ» օրենքով ու օրենսդրությամբ, քանի որ կարող ես հրավիրել եւ մի օր կգան, մի օր՝ ոչ, այսինքն՝ բարի կամքի հարց է: Նրանք ուզում են ժողովրդավարությունը պահել էմոցիոնալ մակարդակում: Ասում են՝ տեսեք ինչ բարի ենք, ինչ թափանցիկ ու լավն ենք: Այո, լավ է, ապրեք, բայց ինստիտուցիոնալ փոփոխություններ է պետք անել, դա միայն մենք չենք ասում, ասում են նաեւ մեր միջազգային գործընկերները, մեր ՀԿ սեկտորը»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ