Մամուլ - Պուտինն աշնանը կգա Հայաստան. Նա չի ուզում խզել կապը ՀՀ իշխանությունների հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երևանում, և նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՌԴ նախագահը։

Որքան էլ հարաբերությունները լարված են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ և պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ