Տարածաշրջան - Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ին կոչ է արել Թուրքիայի հետ չխոսել «սպառնալիքների լեզվով»

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան 37-րդ կոնֆերանսին, որը կազմակերպվել է տեղի թուրքական կառույցների աջակցությամբ, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Կոնֆերանսի ընթացքում Քալընը խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից և թուրք-ռուսական համագործակցությունից:

«Ռուս-թուրքական հարաբերությունները 3-րդ երկրին որևէ վտանգ չեն սպառնում։ Ռուսաստանը տարածաշրջանում մեր կարևոր գործընկերն է, և մենք շատ հարցերում համագործակցում ենք Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք և կարևորում ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը», -ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի այն զգուշացումներին, որով Թուրքիային կոչ է արվում հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից՝ Քալընը ասել է, որ նման բան տեղի չի ունենա։ Վաշինգտոնը Թուրքիային սպառնում է չմատակարարել նոր սերնդի F-35 կործանիչները, քանի դեռ Անկարան չի հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից:

«S-400-ների վերաբերյալ որոշումը մեկ գիշերվա ընթացքում չի կայացվել։ ԱՄՆ-ի կողմից մեզ ներկայացված փաթեթը չբավարարեց մեր կարիքները։ Մենք S-400-ների գործընթացում գործեցինք թափանցիկ։ Մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրից գնել ՀՕՊ համակարգեր, սակայն դրանք պետք է համապատասխանեն մեր պայմաններին»,- ասել է Քալընը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի այն սպառնալիքներին, թե Թուրքիան կարող է հեռացվել F-35 –ների նախագծից՝ Քալընը պնդել է, թե դա կվնասի ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ նախագծին։ Նա անընդունելի է համարել Թուրքիայի հետ «սպառնալիքների լեզվով» խոսելը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ