Քաղաքական - Օպտիմալացման հիմնավորումների ժամանակ սպասում էի լսել ինչ ասես, բայց ոչ այն, որ դա կարող է բխել ինտուիցիայից. Թնդիլյան

Կառավարության նոր կառուցվածքի ներկայացման և դրա հիմնավորումների ժամանակ ես սպասում էի լսել ինչ ասես, բայց ոչ այն, որ դա կարող է բխել ինտուիցիայից։ Այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պագամավոր Մանե Թանդիլյանը։

ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ նման չհիմնավորված մոտեցումն այդքան կարևոր օրինագծին պարզապես անթույլատրելի է։ «Այսինքն՝ նրանց կարծիքով, հաշվարկը գաղափար չէ, տեսլական չէ, այլ պարզապես ինտուիցիա»։

Թանդիլյանի համար կառավարության դիրքորոշումը անընդունելի է: Նա քննադատաբար է մոտենում մտքին, մասնավորապես՝ հիշատակելով Պետեկամուտների կոմիտեն. այս կառույցի ղեկավարը հինգ տեղակալ ունի, այն դեպքում, երբ նոր իշխանությունները հայտարարում են մի շարք նախարարությունների ու փոխնախարարների հաստիքների օպտիմալացման անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ Հայաստանի վարչապետն ընդամենը երկու փոխվարչապետ ունի։ «Եվ սա, ձեր կարծիքով, պետք է նպաստի կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմա՞նը, ինչի մասին այդքան հաճախ խոսում են։ Մի՞թե այս մեսիջն եք ուզում ուղարկել»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, լուծարելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ