Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրք­ների դեմ համատեղ պայքարի փորձառություն:

Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերա­ծնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղու­թյուն, ներդաշ­նա­կություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ