Հասարակություն - Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն ՄԻՊ-ի աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում

Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից:

Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում:

 

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ