Միջազգային - Ֆրանսիայում հարյուրավոր զանգեր ապրիլի 17-ին կղողանջեն Փարիզի Աստվածամոր տաճարի պատվին

Ֆրանսիական կաթոլիկ բոլոր տաճարների զանգերը ապրիլի 17-ին կղողանջեն «ի նշան համերաշխության» Աստվածամոր տաճարին՝ հայտնում է RFI-ը։

Ինչպես հայտնում է Ֆրանսիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, երկրի հարյուրավոր եկեղեցիների զանգերի ղողանջը կհնչի 18։50-ին, ուղիղ այն ժամին, երբ հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։

Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան եւ մարվել ապրիլի 16-ի առավոտյան տասին։ Հրդեհն այնքան ուժգին է եղել, որ հազիվ է հաջողվել փրկել տաճարը ամբողջական փլուզումից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ