Քաղաքական - Huawei-ի ղեկավարները ԱՄՆ կառավարությանը մեղադրել են տեխնոլոգիայի հարցերում անբարեկրթության մեջ

Huawei-ի ղեկավարները ԱՄՆ կառավարությանը մեղադրել են տեխնոլոգիայի հարցերում անբարեկրթության եւ ընկերության մասին անհիմն հայտարարություններ անելու մեջ՝ հայտնում է Guardian-ը։

Խոսքն այն մասին է, որ ԱՄն-ը լուրեր է տարածում, թե Huawei-ը չինական պետության ստորաբաժանումն է, եւ նրա բջջային կապը կարող է օգտագործվել արեւմտյան կառավարություններին հետեւելու համար։

Huawei-ի անվտանգության հարցերով տնօրեն եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ՏՏ-խորհրդական Ջոն Սաֆոլքը հայտարարել է, որ ամերիկյան քաղաքակն գործիչները չեն ներկայացրել որեւէ ապացույց, որ ընկերության 5G տեխնոլոգիաները կարող են օգտագործվել չինական լրտեսների կողմից, որպեսզի լսեն գաղտնի խոսակցությունները։

Ըստ նրա, Ամերիկայի մեղադրանքները քաղաքական եւ ոչ թե «անվտանգության» դրդապատճառներ ունեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ