Հասարակություն - 2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ 4706 մեքենա է ներմուծվել, ավելին, քան 2018 թվականի ողջ ապրիլ ամսին

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2018-ի ապրիլին ներմուծվել է 4324 ավտոմեքենա, իսկ 2019-ի ապրիլի 15-ի դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա: Մաքսազերծման գործընթացն արագացնելու համար ավելացվել է աշխատակիցների թիվը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%):

- Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է եւ բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաեւ մնացած բոլոր մաքսատներում:

- Արարատյան թիվ 2 ձեւակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող եւ նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը:

- Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ եւ տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման

ուղղությամբ:

- Ավտոմաքսաղերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության եւ CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը:

- Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ