Տարածաշրջան - Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարության փոխանցմամբ` ապրիլի 17-ին աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի Իրանի արտգործնախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցի ընթացքում Անկարայում կունենա մի շարք հանդիպումներ:

Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկում երկկողմ հարաբերությունների տարբեր ձևաչափերով:

Բացի այդ նախատեսվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ