Քաղաքական - Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է լուրերը, համաձայն որի նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իրեն ներգրավել են որպես կասկածյալ, Սանասարյանն ասել է՝ նախաքննական գաղտնիք է, և հավելել՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։

Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելել է՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու ինքն էլ չի կարող տեղեկություն տալ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ