Քաղաքական - Արթուր Վանեցյանը պարգևատրել է Վալերիյ Օսիպյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վանեցյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման և հանցավորության դեմ համատեղ պայքարի գործում ունեցած ներդրումների համար պարգևատրել «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին»,- նշված է պարգևատրման տեքստում:

Արթուր Վանեցյանը պարգևներ հանձնեց նաև ոստիկանության մի շարք այլ աշխատակիցների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ