Քաղաքական - ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձեւը

Ապրիլի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության վերաբերյալ բանաձեւը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Բանաձեւը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձեւն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջեւ բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին եւ ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երեւանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։

Բանաձեւի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու եւ բանաձեւի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ