Միջազգային - Մակրոնն այսօր ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր երեկոյան ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ Ելիսեյան պալատում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Իր ուղերձում նախագահը, սպասվում է, որ մանրամասն ներկայացնելու է միջոցները, որ երկիրը ձեռնարկելու է ի պատասխան «դեղին ժիլետների (Yellow Vests) շարժմանը:

Ակնկալվում է, որ միջոցները հիմնված են լինելու Մակրոնի եռամսյա «մեծ ազգային բանավեճերի» արդյունքների վրա, որոնք Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է անցյալ շաբաթ:

Նշվում է, որ «դեղին ժիլետները» բողոքի ակցիաներ են իրականացնում արդեն 22-րդ հաջորդական շաբաթը՝ նախորդ տարվա նոյեմբերից ի վեր՝ վառելիքի հարկի ավելացման դեմ, երկրում սոցիալական հավասարության պահանջներով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ