Քաղաքական - ՔՊ նախագահի թեկնածու ոչ մի անգամ չեմ եղել եւ հույս ունեմ՝ չեմ էլ լինի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն չի տեսնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի պաշտոնում:

«Սովորաբար, ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման առաջին պահից ես ոչ մի անգամ կուսակցության նախագահի թեկնածու չեմ եղել եւ հույս ունեմ, որ չեմ էլ լինի»,- այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է ինքը ՔՊ վարչության նախագահի պաշտոնում փոխարինի Սասուն Միքայելյանին, քանի որ վերջինս արդեն հայտարարել է, որ ԵԿՄ նախագահ դառնալով պայմանավորված կթողնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:

«Իմ մտադրությունն ու նպատակը դա է, որովհետեւ կարծում եմ, որ հակակշիռների, փոխզսպումների ձեւավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է: Մեր կուսակցությունում տասնյակ մարդիկ կան, որոնք արժանիորեն կարող են այդ կարգավիճակն ունենալ»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ