Միջազգային - Ֆինլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ֆինլանդիայում  բացվել են խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը: Կիրակի՝ ապրիլի 14-ին, շուրջ 4.5 մլն քաղաքացի կընտրի միապալատ Էդուսկունտի անդամներին, որի լիազորությունների ժամկետը 4 տարի է, հաղորդում է DW-ը:

Ընտրելու իրավունք ունեցող Ֆինլանդիայի քաղաքացիների ավելի քան 36 տոկոսն արդեն մասնակցել է նախնական քվեարկությանը: Ըստ կանխատեսումների՝ մասնակցությունը կգերազանցի 2015 թվականի ընտրությունների ցուցանիշներին, որոնցում քվեարկել էր ընտրողների 70.1 տոկոսը: Քվեարկության համար ընտրատեղամասերը բաց են 9.00-ից մինչեւ 20.00-ն:

Էդուսկունտում 200 տեղի համար պայքարում է 2468 մարդ, այդ թվում՝ նախորդ գումարմամ 165 պատգամավոր: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն, որոնցից 9-ը ներկայացված են ներկայիս խորհրդարանում:

Ըստ հարցումների տվյալների՝ նախորդ ընտրությունների ժամանակ հաղթած «Ֆինլանդական կենտրոն» լիբերալ կուսակցությունը Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնակատար Յուխա Սիպիլյայի գլխավորությամբ կկորցնի մի քանի տոկոս: Քվեարկության ֆավորիտն է Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ նրա նախագահ Անթի Ռինեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ