Հասարակություն - Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել

Արմավիրի մարզի Զարթանք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղացիները տոնում են իրենց հաղթանակը:

Դրանից առաջ գյուղապետը հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ:

Ապրիլի 13-ի առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրակոցներ են հնչել, որից հետո գյուղացիները փակել էին գյուղի մոտակայքով անցնող Երևան-Գյումրի երկաթգիծը: Գյուղացիները պահանգում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ