Սպորտ - Cologne Boxing World Cup․ Անուշ Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի եւ Գերմանիայի բռնցքամարտի ասոցիացիայի կազմակերպած Cologne Boxing World Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը նվաճեց հաղթողի կոչումը 51 կգ քաշային կարգում։ Նա եզրափակիչում պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մաքնալուին։

49 կգ քաշային կարգում տիտղոսի համար եզրափակիչում կմենամարտի Արթուր Հովհաննիսյանը։

Cologne Boxing World Cup-ը 1970 թվականից անցկացված Chemistry Cup  մրցաշարի նոր անվանումն է։ Այս տարի մասնակցում է 20 երկրի 160 ներկայացուցիչ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ