Քաղաքական - «Այս քայլը կարեւոր նպաստ կունենա». Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի խորհրդարանի նախագահին

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:

Շնորհակալական նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:

Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը:

Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական նամակում:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ