Միջազգային - Թրամփն արձագանքել է Կիմ Չեն Ընի հայտարարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի այն հայտարարությանը, թե հնարավոր են նոր բանակցություններ՝ Հանոյում դրանց տապալումից հետո։

«Ես համաձայն եմ Կիմ Չեն Ընի հետ, որ մեր անձնական հարաբերությունները շատ լավ են մնում, քանի որ մենք լիովին հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում։ Հյուսիսային Կորեան աճի, տնտեսական զարգացման եւ հարստանալու հսկայական պոտենցիալ ունի՝ Կիմի ղեկավարությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա այն օրվան, երբ պատժամիջոցները հանված կլինեն, իսկ այնուհետեւ եւս կհետեւեմ, թե ինչպես է Հյուսիսային Կորեան դառնում աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը։»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ մտադիր է սպասել մինչեւ 2019թ․ վերջը, մինչեւ ԱՄՆ ղեկավարությունը Կորեական թերակղզու ապառազմականացման բանակցությունների հանդեպ իր մոտեցումը փոխելու մասին «համարձակ» որոշում ընդունի, որը թույլ կտա անցկացնել երրորդ գագաթաժողովը։

Կին Չեն Ընը նաեւ նշել է, որ գագաթաժողովի անցկացման համար անհրաժեշտ է «հարաբերությունների լավացման կառուցողական որոշում»։

Բացի այդ, նա ասել է, որ իր հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ շարունակում են մինալ բարեկամական։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ