Միջազգային - Սերբիայում պահանջում են նախագահի հրաժարականը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքականության դեմ բողոքի ակցիա է սկսվել Բելգրադի կենտրոնում երկրի խորհրդարանի առջեւ։ «Հրաժարակա՛ն, հրաժարակա՛ն»,- վանկարկում են մի քանի տասնյակ հազարավոր հավաքվածները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նախօրեին Սերբիայի իշխող կուսակցության պատգամավորները մտել էին երկրի խորհրդարան եւ Բելգրադի ու այլ քաղաքների քաղաքապետարաններ, «որպեսզի պաշտպանեն դրանք բռնարար ցուցարարների ներխուժումից»։ Սկուպշչինայի (խորհրդարան) շենքում ոստիկանության ուժեր են տեղակայված։

Ապրիլի 6-ին ցույցի մասնակիցները Բելգրադի կենտրոնում քանդել էին շինարարական ցանկապատները։ Մարտի 17-ին ցուցարարները մի քանի ժամով արգելափակել են նախագահական պալատը, որտեղ այդ ժամանակ եղել է Վուչիչը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ