Միջազգային - ԱՄՆ դաշնակիցները ցանկանում են Թեհրանի հետ բանակցել. Իրանի հետախուզության նախարար

Իրանի դեմ ԱՄՆ վարչակազմի պատժամիջոցային քաղաքականության տապալումը Վաշինգտոնի դաշնակիցներին ստիպել է Թեհրանի հետ բանակցություններ նախաձեռնել: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցները գաղտնի առաջարկել են Իրանի հետ բանակցություններ վարել: «Երբ ԱՄՆ դաշնակիցներն իմացան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ոչնչ չի կարող անել, չնայած ամբողջ աղմուկին, նրանք Իրանի հետ բանակցությունների անցկացնելու համար գաղտնի առաջարկներ կատարեցին»,- հավելել է նա:

Դատապարտելով ԱՄՆ նախագահի «ոչ խելամիտ» քայլը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտնելու վերաբերյալ, նա նշել է, որ Թրամփը Իրանի ժողովրդից ապտակ ստացավ, երբ իրանցիները ԻՀՊԿ-ին համերաշխություն հայտնեցին:

Նա նաեւ շեշտել է, որ ԻՀՊԿ-ի դեմ ԱՄՆ միջոցառումներն ամրապնդեցին Իրանի զինված ուժերի միասնությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԻՀՊԿ-ն արտասահմանյան «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչում: Ի պատասխան այս քայլին՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին անվանել էր ահաբեկչության պետական հովանավոր, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ-ին՝ ահաբեկիչներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ