Միջազգային - Մենք պարտավոր ենք հաղթել 5G մրցավազքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 5G ցանցերի ստեղծման համար մի շարք միլիմետրային դիապազոնի ռադիոհաճախությունների օգտագործման իրավունքի առաջիկա աճուրդի եւ գյուղական շրջաններում օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի զարգացման համար 20,7 մլրդ դոլար կապիտալով հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք չենք կարող ցանկացած այլ երկրի թույլ տալ հաղթել Միացյալ Նահանգներում այս կարեւոր ոլորտում մրցակցային պայքարում,- ասել է Թրամփը: - Մենք պարտավոր ենք հաղթել 5G մրցավազքում»:

5G-ն հինգերորդ սերնդի բջջային կապ է, որը թույլ է տալիս տեղեկությունները փոխանցել 100 անգամ ավելի արագ, քան ներկայումս գործող 4G-ն: Այն կարող է դառնալ քաղաքակրթության զարգացման մեջ նոր քայլի հիմքը՝ այսպես կոչված, «խելացի ֆերմաներից» եւ «խելացի քաղաքներից» մինչեւ անվարորդ տրանսպորտ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ