Միջազգային - ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ որոշման համար. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ մի քանի խամաճիկային ռեժիմներ պատասխանատվության կենթարկվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտցնելու որոշման հետեւանքների համար, փոխանցում է Tasnim-ը:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ ներառելու ԱՄՆ որոշումը:

Նա նշել է, որ Իրանի ԶՈՒ պաշտոնական ստորաբաժանման դեմ ԱՄՆ կառավարության «աննախադեպ, անօրինական եւ վտանգավոր» քայլը կրում է սադրիչ եւ անհիմն բնույթ ու «Իրանի դեմ թշնամական միջոցառում է եւ լուրջ սպառնալիք տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը»:

Զարիֆը ԱՄՆ որոշումն անվանել է «միջազգային իրավունքի անքակտելի սկզբունքների եւ ՄԱԿ Կանոնադրության, ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարությունների սկզբունքի լկտի խախտում»: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ սադրիչ քայլը կարող է լարվածությունը մեծացնել մինչեւ անվերահսկելի մակարդակ եւ տարածաշրջանում մեծացնել միջադեպերի հավանականությունը»: Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ նրանք, որոնք հրապարակայնորեն աջակցում ու մասնակցում են նրա ծրագրերին, ինչպես նաեւ 2-3 խամաճիկային ռոեժիմներ, որոնք աջակցում են ԻՀՊԿ-ի դեմ գործողությունները, պատասխանատվություն կկրեն  նման արկածախնդրային քայլի սարսափելի հետեւանքների համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԻՀՊԿ-ն արտասահմանյան «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչում: Ի պատասխան այս քայլին՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին անվանել էր ահաբեկչության պետական հովանավոր, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ-ին՝ ահաբեկիչներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ