Հասարակություն - Նա, ով մի անգամ մեջքից դանակահարել է, չի փոխվի երբեք. «Իմ քայլի» պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարությանը։

Էդմոն Մարուքյանն ասում է «քաղաքացու օր հռչակելուց առաջ պետք ա տեսնել՝ ինչ գիտակցական մակարդակ ունի քաղաքացին, նոր իրա համար օր հռչակես»։ Հետո հավելում՝ «ինչ հպատակ կար քաղաքացին, նույն հպատակը մնացել է»։

Փաստացի, պարոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին անվանում է անգիտակից հպատակներ, ովքեր արժանի չեն օր ունենալու, այն քաղաքացիներին, ում դեկտեմբերին խնդրում էր վստավության քվե տալ, ում համարում էր այնքան գիտակից, որ ճիշտ որոշում կկատարի։ Պարոն Մարուքյանը Եվրոպայի բարձր հարթակից գետնին հավասարեցրեց անցած տարի ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի աննախադեպ հաղթանակը, ժողովրդավարության հաստատումը, որը երազանք էր վերջին 20 տարուց ի վեր, ընտրությունները, որ բոլորը որակեցին աննախադեպ։ Շատ կարող եմ շարունակել, բայց իմ համար կա մի պարզ ճշմարտություն, նա, ով մի անգամ մեջքից դանակահարել է, չի փոխվի երբեք»,– գրել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում Ստրասբուրգում ասել է. «Ես համաձայն եմ իրավապաշտպանների հետ, որովհետև գոյություն ունի օրենք, կարգուկանոն, և վարչապետի հրահանգները չէին համապատասխանում գործող օրենքներին, այսինքն՝ մաքսային ծառայության մասին օրենսդրություն, աշխատանքային օրենսդրություն: Բայց մյուս կողմից, ես կարծում եմ նաև՝ պետք է էստեղ ոչ միայն օրենքի մասը նայենք, այլ որ վարչապետը բռնկվեց, և չպիտի բռնկվեր և հանգիստ հասկանար, թե դրոշը որտեղ է դրած, ինչու, ով է բերել և ով է պատասխանատու սենյակի համար: Որովհետև շատ հնարավոր է, որ այդ բռնկման արդյունքում անմեղ մարդիկ են տուժում, և տուժեց անմեղ մարդ: Եվ էս առումով, ես կարծում եմ, որ նման ոճը՝ քաղաքացու հետ խոսելու, և պահվածքը պատիվ չի բերում մեզ, և չպետք է էդ ձևով մենք խոսենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ... Տեսեք՝ իշխանությունը մի ձեռքով Քաղաքացու օր է հռչակում, մյուս ձեռքով՝ քաղաքացու հետ նման ձևով խոսում է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ