Միջազգային - Միխայիլ Գորբաչովն առաջադրվել է Ինդոնեզիայի խորհրդարանի պատգամավոր

Ինդոնեզացի քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը, որին ծնողներն այդպես են անվանել ի պատիվ ԽՍՀՄ առաջին նախագահի, առաջադրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով New Straits Times-ին։

Նշվում է, որ ավելի վաղ ինդոնեզացին, որի լրիվ անունն է Միխայիլ Գորբաչով Դոմ, զբաղվել է շրջակա միջավայրի հետազոտություններով։

Նա պարբերականին տեղեկացրել է, որ ծնողներն այնքան համոզված են եղել, թե իրենց ընտանիքում աղջիկ է ծնվելու, որ անգամ տղայի անուն չեն մտածել։ Ուստի, երբ տղա է ծնվել, նրանք հապճեպ նրան կնքել են խորհրդային առաջին նախագահի անունով՝ դա «զիլ» համարելով։

Ինդոնեզիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ