Տարածաշրջան - Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Ախալցիխե և Ախալքալաք

Ապրիլի 13-ին և 14-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կլինի Ախալցիխեում և Ախալքալաքում, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն:

Նախագահի հասարակայնության հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան հայտնել է, որ այցի առաջին օրը նախագահը կհանդիպի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, փոքր ձեռնարկատերերի և բնակիչների հետ:

Ապրիլի 14-ին Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Ախալքալաք: Նախագահը Ախալքալաքում կնշի մայրենի լեզվի օրը, կհանդիպի տեղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ