Հասարակություն - ՊՆ բեռնատարում գտնվող 20 զինծառայողներից 4-ը սալջարդեր են ստացել. ՌՈ–ում նյութեր են նախապատրաստվում

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին զինծառայողներ տեղափոխող ՊՆ բեռնատարի վթարի դեպքի կապակցությամբ Մեղրիի ՌՈ բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Նշենք, որ ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։  Բոլորի վիճակը բավարար է։

Ավելի  վաղ ‹‹Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն›› ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը հայտնել էր որ ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ