Միջազգային - BBC News. Սուդանի նախագահին կալանավորել են

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը 30 տարի իշխանության ղեկին լինելուց հետո տապալվել է եւ կալանավորվել, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի հայտարարությունը:

Երկրի պետական հեռուստաալիքով հեռարձակվող ելույթի ժամանակ բեն Աուֆը հայտարարել է, որ բանակը որոշել է հսկողություն իրականացնել անցումային շրջանի երկու տարվա ընթացքում, որին կհետեւեն ընտրությունները:

Նա հայտարարել է, որ 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:

«Որպես պաշտպանության նախարար՝ ես հայտարարում եմ ռեժիմի տապալման եւ նրա ղեկավարին անվտանգ վայրում պահելու մասին»,- հավելել է նախարարը՝ ընդ որում չհայտնելով տապալված նախագահի գտնվելու վայրը:

Հիմա արդեն տապալված երկրի նախագահ Օմար ալ Բաշիրի դեմ բողոքի ցույցերը, որը սկսել է կառավարել 1989 թվականից, շարունակվում են արդեն մի քանի ամիս:

Նշենք, որ բանակը նաեւ հայտարարել է 24 ժամով երկրի օդային տարածքը փակելու մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ