Քաղաքական - Կառավարությունը «Բնակարան նեգաղթյալների համար» ծրագրի վրա է աշխատում. Նիկոլ Փաշինյան

Վերջերս Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ գաղափար առաջացավ ստեղծել «Բնակարան ներգաղթյալների համար» ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիփոթեքային վարկեր առաջարկելն է Հայաստան վերադարձածներին առավել մատչելի տոկոսներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը աշխատում են այս ծրագրի վրա։

Նա շեշտեց՝  ներգաղթի հարցը եղել եւ մնում է կառավարության օրակարգում. «Տարբեր գաղափարներ կային եւ կան, օրինակ, հարց էր հնչում, թե ինչպիսի հնարավորություն ստեղծենք պոտենցիալ ներգաղթյալների համար։ Կար արտոնյալ վարկեր տալու առաջարկ։ Սակայն շատ պարզ հարց ծագեց՝ կարող է ՀՀ շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են եւ ունեն նույնպիսի հնարավորությունների կարիք, կարող էին շատ տրամաբանական հարց բարձրացնել՝ ասելով՝ հիմա մենք գնա՞նք, 5 տարում դրսում ապրե՞նք, նոր գանք այդ ծրագրերից օգտվենք»։

Վարչապետի խոսքով՝ բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու  խնդիր է առաջացել. «Պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է աշխատի, մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության հաանելիությունը պետք է լինի հավասար, եւ երկիրը ապրելու համար պետք է լինի գրավիչ։ Մի պայման կա, թե մենք ինչպես ենք պատկերացնում սոցիալական հարցերի լուծումը։ Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, որ սոցիալական հարցերի լուծումը եւ ընդհանրապես որեւէ հարցի լուծումը հնարավոր չէ առանց աշխատանքի»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ