Սպորտ - 18-ամյա ծանրորդը կրկնակի ռեկորդակիր

Ապրիլի 6-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժության երկու ռեկորդ սահմանեց։ Նա նախ գլխավերևում պահեց 189 կգ՝ սահմանելով Եվրոպայի մինչև 20 տարեկանների ռեկորդ, ապա բարձարցրեց 194 կգ՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը։ Ռաֆիկը շատ մոտ էր մեդալ նվաճելուն։ 18-ամյա ծանրորդը հրում վարժությունում ընդամենը 2 կգ զիջեց 3-րդ տեղը զբաղեցրած բելառուս ծանրորդին։ Երկամարտում Ռաֆիկը 8-րդն էր՝ 344 կգ արդյունքով։ Նա պոկեց 150 կգ և հրեց 194 կգ։

Հայաստանի հավաքականի կազմում մինչ այս մեդալ է նվաճել միայն 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Նա, պոկելով 96 կգ, նվաճել է պոկում վարժության արծաթե մեդալ։ Երկամարտի արդյունքում նա 5-րդն էր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ