Միջազգային - Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրներին։ Ներկա պահին խորհրդակցություններ են անցկացվում անցումային խորհուրդ ձեւավորելու ուղղությամբ։

Անցած տարվա դեկտեմբերի կեսին երկիրը համակվեց ժողովրդական ընդվզումներով, որոնք սկզբում տնտեսական բնույթ ունեին. ցուցարարները պահանջում էին իջեցնել հացի եւ այլ մթերքների գները։

Աստիճանաբար քաղաքական պահանջներ մեջտեղ եկան, որոնք վերաբերում էին Օմար ալ Բաշիրի գրեթե միանձնյա ռեժիմի փոփոխությանը, որը նախագահի պաշտոնին էր արդեն 30 տարի։

Բողոքների կենտրոն դարձավ երկրի մայրաքաղաքում պաշտպանության նախարարության շենքերի համալիրը, որը գտնվում է նախագահի նստավայրի հարեւանությամբ։

Հենց այստեղ ցուցարարները հիմնեցին իրենց ճամբարը։ Ինչպես հայտարարում են ընդդիմությունը եւ իրավապաշտպանները, մի քանի ասմում սպանվել է մոտ 60 մարդ, հարյուրավորները տուժել են, մի քանի հազար մարդ կալանվել է։

Սուր քաղաքական ճգնաժամը Սուդանում սկսվել է 8 տարի առաջ, Հարավային Սուդանի առանձնանալուց եւ պաշտոնական Խարթումի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո, տեղեկացնում է «Euronews»-ը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ