Ժամանց և շոու բիզնես - «Victoria's Secret»-ը նոր եւ շատ սեքսուալ «հրեշտակ» ունի

Ամերիկացի մոդել Գրեյս Էլիզաբեթը պաշտոնապես համալրել է «Victoria's Secret» ներքնազգեստի ապրանքանիշի «հրեշտակների» շարքերը։ Մոդելն արդեն իսկ արձագանքել է այդ տեղեկությանը՝ հայտարարելով, որ իրականություն է դարձրել իր երազանքը։

«Սա անիրական զգացում է։ Այն պահից, երբ ես մոդելային կարիերա եմ սկսել, իմ նպատակն է եղել աշխատել Victoria's Secret-ի հետ։ Այսօր ես հպարտությամբ ասում եմ, որ ես նրանց նոր «հրեշտակն» եմ։ Չեմ կարողանում նույնիսկ շնորհակալություն հայտնել բոլոր մտերիմներիս, ընկերնեիս եւ երկրպագուներիս մշտական աջակցության եւ ինձ հավատալու համար։ Դուք իմ ամենամեծ ուժն եք եղել։ Հուզված եմ իմ կյանքի եւ կարիերայի հաջորդ գլխով»,- խոստովանել է Գրեյս Էլիզաբեթը։

Կազմակերպության ներկայացուցիչները համապատասխան որոշումը հրապարակել են Instagram-ի պաշտոնական էջում։ Մոդելը նախկինում եւս համագործակցել է Victoria's Secret-ի հետ եւ նույնիսկ դարձել նրանց հագուստի PINK հավաքածուի գովաղդային արշավի դեմքը, սակայն միայն այժմ է պաշտոնապես «հրեշտակ» դարձել։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ