Ժամանց և շոու բիզնես - Samsung-ը նոր Galaxy սլայդեր սմարթֆոն է ներկայացրել

Samsung-ը ներկայացրել է Galaxy A80 սմարթֆոնի  նոր մոդելը, միջոցառման հեռարձակումը կատարվել է ընկերության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սարքը մեծացված 6.7 դյույմանոց  FHD+ Super AMOLED դիսփլեյ ունի եւ եռակի պտտվող տեսախցիկ, որը լուսանկարվելու գործառույթի ակտիվացման ժամանակ ավտոմատ կերպով պտտվում է:

Մարտկոցի տարողությունը կազմում է 3700 մԱժ:

Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ:

Նորույթի գինը կսկսվի մոտ 350 հազար դրամից, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ